ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սպանված դեսպանի օրագիրը դժգոհության ալիք է բարձրացրել

Սպանված դեսպանի օրագիրը դժգոհության ալիք է բարձրացրել
24.09.2012 | 02:34

Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը (պաշտոնական Վաշինգտոնի համար նա պարզապես Քրիս էր) Քադաֆիի վարչակարգի տապալման ակտիվ մասնակիցներից մեկն էր։ Նա դաժանորեն սպանվեց սեպտեմբերի 11-ին։

Օրեր առաջ, ըստ CNN-ի, Բենգազիում` ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունում, հայտնաբերվել է սպանված դեսպանի օրագիրը, որը կրքոտ քննարկումների և քննադատության հզոր ալիք է առաջացրել։
Իր օրագրում Սթիվենսը փաստել է (ձեռագիր), որ օրեցօր վտանգավոր են դառնում Լիբիայում ծավալվող ծայրահեղական շարժումներն ու իսլամիստ արմատականների աճող ազդեցությունը։ Սթիվենսն արձանագրել է, թե յուրաքանչյուր ամերիկացու, առավել ևս դիվանագետի համար վտանգավոր է դառնում այդ երկրում մնալը։ Դեսպանը նաև տեղեկացրել է, թե իր անուն-ազգանունը ներառված է «Ալ-Քաիդայի» սև ցուցակում, որում ներառված անձանց ոչնչացնելու են առաջիկայում։
Դեսպանի ընտանիքը բողոքել է լրագրողների պահվածքից։
CNN-ն առաջացրել է նաև Սպիտակ տան դժգոհությունը։
CNN-ն էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտը տեղյակ է եղել, թե ինչ վտանգ է սպառնում իր դիվանագետին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկել։ «Հանրությունն իրազեկ պետք է լինի նման մանրամասներին»,- փաստել է լրատվամիջոցը։

Դիտվել է՝ 2051

Մեկնաբանություններ